Գերմանական Աղցան
Բաղադրությունը
- 2 հատ խաշած ձու,
- 2 հատ խաշած կարտոֆիլ,
- 3 հատ խաշած գազար,
- մի քանի հատ մարինացված վարունգ,
- 300 գր. ապխտած երշիկ,
- 350 գր. պահածոյացված ոլոռ,
- սոխ ըստ ցանկության,
- մայոնեզ,
- աղ, սև բիբար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն, կարտոֆիլը, գազարը, մարինացված վարունգը, երշիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել ոլոռը, համեմել աղով, սև բիբարով և լավ խառնել: Ավելացնել մայոնեզը և մատուցել:
Մեկնաբանություններ
Աղցանը համեղ է եւ համով նման է մայրաքաղաքային աղցանին, սակայն ապխտած երշիկը համը յուրահատուկ է դարձնում: