Ծովախեցգետնի Ձողիկներով ռուլետ
Բաղադրությունը
- 3 հատ լավաշ,
- 1 տուփ ծովախեցգետնի ձողիկներ,
- 2-3 հատ լոլիկ,
- 200 գր. պանիր,
- սամիթ,
- մայոնեզ,
- ցանկության դեպքում ավելացնել սխտոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Լավաշի վրա բարակ շերտով մայոնեզ քսել,
Քայլ 2
2. Վրան ավելացնել քերած պանիր և մանրացված սամիթ,
Քայլ 3
3. Այնուհետև փակել երկրորդ լավաշով,
Քայլ 4
4. Լոլիկը խորանարդաձև կտրատել, մայոնեզ անել, համեմել աղով և խառնել, այնուհետև ավելացնել լավաշի վրա,
Քայլ 5
5.Փակել երրորդ լավաշով, վրան ավելացնելով` մանրացված ծովախեցգետնի ձողիկները,
Քայլ 6
6. Վերջում զգուշությամբ փաթաթել` տալով ռուլետի տեսք, այնուհետև սննդի համար նախատեսված ցելոֆոնով փաթաթել և դնել սառնարանում, որպեսզի սառչի: Այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։