Բացեք հիմա. ՊահածոներԿծու պղպեղով ախորժակ
Կծու պղպեղով ախորժակ
Պահածոներ

Կծու պղպեղով ախորժակ

Շարմաղ 2010-09-27 4228 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 5 կգ լոլիկ,
  • 7 կգ կծու ծիծակ,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1 բաժակ ձեթ,
  • աղ, քացախ, սխտոր, մաղադանոս, սունելի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել: Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա: Հետո ավելացնել 7 կգ ծիծակը: Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ: Լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս: Լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել:

Մեկնաբանություններ

Լիլյա- Ֆրանսիա 2012-09-14

Շատ ճիշտ է ասում Աննան Ես օտար երկրում եմ ապրում և շատ եմ ցանկանում հայկական խոհանոցից օգտվել, եթե հնարավոր է նոր պահածոներ գրեք. Շնորհակալություն:

Աննա-Ավստրիա 2011-11-21

Ես պատրաստեցի շատ լավ ստացվեց: Խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի շատ պահածոների տեսականի գրեք, օտար երկրում ապրողները շատ մեծ հաճույքով կօգտվեն: Շնորհակալություն:

Վարսիկ 2011-07-21

Կարելի է նաև առանց սխտոր ավելացնելու։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 35 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր