Բացեք հիմա. ՆախուտեստներՍմբուկով Տորթ
Սմբուկով Տորթ
Նախուտեստներ

Սմբուկով Տորթ

Աննա 2010-09-23 2882 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 3 հատ սմբուկ,
  • 5 հատ լոլիկ,
  • 3 պճեղ սխտոր,
  • 250գր. պանիր,
  • կանաչի,
  • ձեթ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկները լվանալ, կլոր - կլոր կտրատել, աղ անել և այդպես թողնել 30 րոպե: Այնուհետև ջրային մասը հեռացնել և տապակել ձեթի մեջ երկու կողմից: Լոլիկը նույնպես կլոր-կլոր կտրատել, պանիրը քերիչով անցկացնել, սխտորը մանրացնել, կանաչեղենը կտրատել:
Քայլ 2
Այնուհետև վերցնել կլոր կաթսա, մեջը դնել ֆոլգա: Կաթսայի մեջ հերթականությամբ շարել լոլիկը, կանաչին, պանիրը, սխտորը և սմբուկը: Այս ամենը կրկնել այնքան մինչև բաղադրիչները կվերջանան:
Քայլ 3
Այնուհետև ֆոլգայով փակել վերևի հատվածը և եփել ջեռոցում 40 րոպե: Պատրաստ լինելուն պես շրջել մատուցվող ափսեի մեջ: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Հակա 2010-10-20

Շաաաաաաաաաաատ համով է:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 24 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր