Ծովախեցգետնի ձողիկներով ռաֆաելլո
Բաղադրությունը
- 150 գր. պանիր,
- 2 հատ խաշած ձու,
- 5-6 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
- անկորիզ զեյթուն,
- մայոնեզ,
- 1 պճեղ սխտոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պանիրը, ձուն քերիչով անցկացնել, ավելացնել մի քիչ մայոնեզ, մանրացված սխտոր և լավ խառնել, որպեսզի զանգվածը միասեռ դառնա:
Քայլ 2
Այս խառնուրդից գնդիկներ պատրաստել, մեջը դնել անկորիզ զեյթունը և վրան շաղ տալ քերիչով անցկացված ծովախեցգետնի ձողիկները: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։