Կարմիր Բիբարը Բուլղարական խոհանոցում
Բաղադրությունը
- 6 հատ կարմիր բիբար,
- 2 ձու,
- ալյուր,
- պաքսիմատ,
- ձեթ:
- Լցոնի համար`
- 2 ձու,
- 300 գր. բրինզ պանիր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լցոնի համար ձուն լավ հարել, վրան ավելացնել պանիրը:
Քայլ 2
Կարմիր բիբարները եփել ջեռոցում: Երբ պատրաստ կլինի, թողնել որ սառչի, այնուհետև զգուշությամբ մաքրել, որպեսզի բիբարները չվնասվեն:
Քայլ 3
Լցոնը լցնել բիբարների մեջ, այնուհետև բիբարները թաթախել սկզբից ալյուրի մեջ, այնուհետև հարած ձվի, պաքսիմատի մեջ և վերջում կրկին ձվի: Տապակել ձեթով: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։