Ձմերուկի շերտեր
Բաղադրությունը
- 120 գ շաքարավազ
- 150 գ սերուցքային կարագ
- 1 ձու
- 270գ ցորենի ալյուր
- 1 թ.գ չոր խմորիչ
- 1 պտղունց աղ
- վանիլին
- մանր չամիչ զարդարելու համար (կամ շոկոլադի չիպեսեր)
- կերակրի գունավորիչ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հարել կարագը շաքարավազի հետ 10 րոպե մինչև կարագը սպիտակի և կրեմանման զանգված ստանա : Ավելացնել խմորիչը , ալյուրը խառնել գդալով, այնուհետև խառնել ձեռքով մինչև միատարր մասսա դառնա: Խմորը բաժանեք երեք գնդերի մեծ, միջին, և փոքր: Մեծ գնդին խառնել կարմիր, իսկ ամենափոքրին կանաչ գույն, միջին գունդը չենք ներկում: Սպիտակ խմորը բացում ենք ստվարաթղթի վրա ուղանկյունաձև, կարմիր գնդից սարքում ենք, կանաչ ռուլետը բացում ենք սպիտակի չափով, սպիտակ ռուլետը դնում ենք կանաչի վրա և կարմիր գույնի խմորը փաթաթում ենք դրա մեջ: Փաթաթում ենք այն ցելոֆանով և դնում սառնարան մի քանի ժամով, (ցանկալի է 1 գիշեր) :
Քայլ 2
Սառելուց հետո կտրատում ենք 0.5 սմ շերտերով և դնում ենք 180 աստճան տաքացրած ջեռոցում, եփում 10 րոպե: Ջեռոցից հանում ենք և քանի դեռ փափուկ է շրջանակները բաժանում ենք 2 մասի:
Քայլ 3
Եթե չեք ուզենա զարդարել խմորեղենը ապա չամիչը նախորոք խառնեք խմորի հետ:
Քայլ 4
Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Տեսքից շատ ախորժելի է ու համոզված եմ, որ համը ուղղակի հիանալի է լինելու:Ճիշտ է կան ուտեստներ ,որոնց համի վրան տեսքը ոչ մի ազդեցություն չի ունենում, սակայն Սոնա ջան այս կարկանդակը մտնում է այն բացառիկ համով ուտեստների շարքում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
շատ գեղեցիկ տեսք ունի ամպայման կփորձեմ շնորհակալություն բաղադրատոմսի համար
Շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմս է, իմ 2 տարեկան բալիկն ամբողջը մի օրում կերավ, շնորհակալություն :)
Շատ սրամիտ է մտածված : ) :) Հետաքրքիր է ինչ ծագում ունի այս կարկանդակը???
Շատ հիանալի տեսք ունի, համն Էլ լավը կլինի: