Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Թագավորական
Աղցան Թագավորական
Աղցաններ

Աղցան Թագավորական

Լիաննա 2010-05-01 30348 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 300 գր. կարտոֆիլ,
  • 200 գր. բազուկ,
  • 150 գր. գազար,
  • 150 գր սոխ,
  • 3-5 հատ պահածոյացված վարունգ,
  • 200 գր. խնձոր,
  • 3 ձու,
  • աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը, բազուկը, գազարը, ձուն նախապես խաշել և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Կարոֆիլը, գազարը, բազուկը, խնձորը և ձուն անցկացնել քերիչով, յուրաքանչյուրը առանձին- առանձին: Վարունգը և սոխը մանր կտրատել: Վերցնել ոչ շատ մեծ ափսե, քերիչով անցկացված կարտոֆիլը լցնել ափսեի մեջ, տարածել, աղ անել և մայոնեզել: Կարտոֆիլի վրա ավելացնել գազարը, աղ անել և մայոնեզել: Գազարի վրա ավելացնել սոխը, սոխի վրա վարունգը և մի քիչ մայոնեզ անել: Վարուգնի վրա ավելացնել ձուն մայոնեզել, ձվի վրա ավելացնել խնձորը մայոնեզել և վերջում ավելացնել բազուկը: Կարող եք զարդարելու համար մայոնեզով ցանկապատի տեսք տալ:

Մեկնաբանություններ

:) 2011-11-20

Շաաատ համեղ է:):):):):)

Լիլիթ 2010-10-22

Այս աղցանը շատ հետաքրքիր տեսք ունի.

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 207 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր