Հոլանդական սոուս
Բաղադրությունը
- 3 դեղնուց
- 2 ճ գ թթվասեր
- 1 ճ գ կաթնաշոռ
- 1 ճ գ կիտրոնի հյութ
- 250 гգ կարագ
- աղ պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը հալեցնել, դեղնուցները հարել քիչ քանակությամբ աղի հետ ջրային բաղնիքի վրա մինչև փրփրելը, դանդաղ ավելացնել հալած կարագը, թթվասերն ու կաթնաշոռը:
Քայլ 2
Լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Քայլ 3
Ավելացնել կիտրոնի հյութը, պղպեղ:
Քայլ 4
Հոլանդական սոուսը մատուցում են անմիջապես, քանի որ այն չի կարելի պահել տաք տեղ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։