Բացեք հիմա. ԱնուշեղենԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ)
ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ)
Անուշեղեն

ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ)

Անետ 2010-04-30 6131 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • * 400 գր պատրաստի շերտավոր խմոր
  • * 1 բաժակ մանր կտրատած ընկույզ
  • * 1 բաժակ մանր կտրատած նուշ
  • * 50 գր շաքարի փոշի
  • * 0,5 թեյի գդալ դարչին
  • * 50 գր կարագ
  • * 200 գր շաքարավազ
  • * 3 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • * սովորական ջուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ջեռոցը տաքացնել մինչեվ 180 աստիճան, ձեվաթավան պատել կարագով:
Քայլ 2
Լայն տարայում խառնել ընկույզը, նուշը, շաքարի փոշին եվ դարչինը:
Քայլ 3
Խմորը գրտնակով բացել 45X37,5 սմ չափերով, կտրատել 18 մասի՝ 12,5X7,5 չափով: Յուրաքանչյուր կտորի վրա ընկույզով պատրաստված լցոնից 1 թեյի գդալ լցնել, ռուլետանման փաթաթել եվ դասավորել ձեվաթավայի վրա:
Քայլ 4
Փոքրիկ կաթսայում կարագը հալեցնել, լցնել ռուլետների վրա եվ թխել ջեռոցում 25-30 րոպե: Երբ թխուկները վարդագունեն, դրանք ջեռոցից հանել եվ հովացնել մոտ 15
Քայլ 5
րոպե:
Քայլ 6
Կաթսայի մեջ լցնել 1,2 բաժակ ջուր, մեջը ավելացնել կիտրոնի հյութը եվ շաքարավազը, խառնել, տաքացնել թույլ կրակի վրա այնքան, մինչեվ շաքարավազը լրիվ լուծվի, ապա եռացնել մոտ 5 րոպե, մինչեվ սիրոպը թանձրանա:
Քայլ 7
Արդեն թխված ռուլետների վրա լցնել քաղցր սիրոպը եվ մատուցել:

Մեկնաբանություններ

Լանա 2011-11-05

Անպայման կփորձեմ

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր