Աղցան Երջանկություն
Բաղադրությունը
- 500 գր. հավի բուդ,
- 6 ձու,
- 70-80 գր ընկույզ,
- 100 գր. սև սալոր (առանց կորիզ),
- 2-3 սխտորի պճեղ,
- աղ, ձեթ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը:
Մեկնաբանություններ
Շատ լավ կայք է, շատ դուր է գալիս ինձ այս կայքը
Շատ լավ սայթ է, շնորհակալություն բոլորին, ի դեպ հանդիպեցի մարդկանց կարծիքներին, որ փորձում են քննադատել, հագելիներս սա հայոց լեզվի դաս չէ, որ տառասխաներ եք ուղղում, կրկին շնորհակալություն:
Շատ լավ կայք է: Աղցանն արդեն փորձել եմ, խորհուրդ կտամ մնացածին, շաաաաաատ համեղ է: Բայց ամանորյա էլ ավելացրեք, կլինի՞:
Շատ լավն է .....կարելի է փորձել....Երբ փորձեմ, կարձագանքեմ