Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Երջանկություն
Աղցան Երջանկություն
Աղցաններ

Աղցան Երջանկություն

Լուիզա 2010-04-28 21500 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. հավի բուդ,
  • 6 ձու,
  • 70-80 գր ընկույզ,
  • 100 գր. սև սալոր (առանց կորիզ),
  • 2-3 սխտորի պճեղ,
  • աղ, ձեթ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը:

Մեկնաբանություններ

Տիգրանուհի 2013-05-26

Շատ լավ կայք է, շատ դուր է գալիս ինձ այս կայքը

Հասմիկ 2012-12-22

Շատ լավ սայթ է, շնորհակալություն բոլորին, ի դեպ հանդիպեցի մարդկանց կարծիքներին, որ փորձում են քննադատել, հագելիներս սա հայոց լեզվի դաս չէ, որ տառասխաներ եք ուղղում, կրկին շնորհակալություն:

Լիաննա 2011-11-24

Շատ լավ կայք է: Աղցանն արդեն փորձել եմ, խորհուրդ կտամ մնացածին, շաաաաաատ համեղ է: Բայց ամանորյա էլ ավելացրեք, կլինի՞:

Մարիամ 2011-04-09

Շատ լավն է .....կարելի է փորձել....Երբ փորձեմ, կարձագանքեմ

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 123 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր