Դդմիկով և նարնջով մուրաբա
Բաղադրությունը
- 1 կգ մաքրած դդմիկ (կոբաչկա),
- 1 կգ շաքարավազ,
- 1 հատ մեծ կիտրոն
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դդմիկը մաքրել, հանել միջուկը, կտրատել մաքրած նարինջը, դնել էմալապատ թասայի մեջ, ցանել շաքարավազը, թողնել այդպես մնա ամբողջ գիշեր:
Քայլ 2
Թասը դնել սալօջախին, եփել 15 րոպե` ընթացքում խառնելով: Այնուհետև վերցնել սալօջախից, թողնել սառչի, այնուհետև եռալուց հետո նորից եփել 15 րոպե` ընթացքում խառնելով: Սառելուց հետո լցնել բանկաները և փակել կապրոնե կապարիչով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։