Ելակը գինու մեջ
Բաղադրությունը
- 500 գ ելակ
- 500 մլ կարմիր գինի
- 6 ճ.գ շաքարավազ
- 3 հ մեխակ
- 0.25 թ.գ սև պղպեղ
- լիմոնի կեղև
- նարինջի կեղև
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Եփել գինին շքարավազի, լիմոնի կեղևի, նարինջի կեղևի հետ 5 րոպե, հետո թողնել, որ սառչի: Անցկացրեք մանր քամիչով և դրեք սառնարան: Լվացեք մաքրեք ելակը, ապա բաժանեք2 մասի:
Քայլ 2
Գինին լցրեք բաժակների մեջ չափաբաժիններով, մեջը դրեք ելակները, զարդարեք նարինջի և լիմոնի կեղևներով: Թողեք այդպես 1-2 րոպե և մատուցեք:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։