ԱՂՑԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՍՏՂԻԿ»
Բաղադրությունը
- 250 գր եփած հավի փափկամիս
- 2 խնձոր
- 200 գր պանիր
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 100 գր կարմիր ձկնկիթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի փափկամիսը կտրատել ծղոտանման, խնձորները` մանր, խորանարդաձև, պանիրն անցկացնել քերիչով:
Քայլ 2
Բաղադրիչները դասավորել հետևյալ շերտերով` հավի փափկամիս, մայոնեզ, խնձոր, մայոնեզ, պանիր, մայոնեզ, ձկնկիթ:
Քայլ 3
Աղցանին դանակի կամ խոհանոցային բահիկի օգնությամբ աստղի ձև տալ, զարդարել ձվի սպիտակուցով և ձիթապտուղներով այնպես, ինչպես պատկերված է նկարում:
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր, փորձել եմ:
Շատ համեղ էր, փորձել եմ:
Շատ լավն էր, կփորձեմ:
Շատ լավն էր աղցանը ես կփորձեմ պատրաստել և համտեսել:
Հիանալի է
լավ
լավ
Դրական շատ գեղեցիկ տեսք ունի, մնում է փորձել: