Բլանմանժե
Բաղադրությունը
- 500 մլ, սերուցք (10տոկոսանոց);
- 4 թ.գ. լուծվող սուրճ;
- 3 ճ.գ շաքարավազ;
- Ժելատին.
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ժելատինը բացում ենք 1 բաժակ ջրով (Հետևեք փաթեթի վրա նշված պայմաններին).Պետք ե սպասել մինչև ժելատինը ուռչի.Այդ ընթացքում կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, և դնում ենք կրակի վրա: Երբ սերուցքը տաքանա ավելացնում ենք սուրճը և շաքարավազը
Քայլ 2
Խառնում ենք մինչև սուրճը և շաքարավազը դառնան միասեռ: Լուծվելուց հետք վերցնում ենք կրակից, եթե մակերեսին փրփրուր կա` հանում ենք: Այս ընթացքում ժելատինը պատրաստ կլինի: Դնում ենք ժելատինը կրակին, խառնում ենք և սպասում մինչև լուծվեն բոլոր բյուրեղները: Վերցնում ենք կրակից և խառնում սերուցքով խառնուրդի հետ:
Քայլ 3
Պատրաստի մասսան լցնել ֆորմաների մեջ, քամիչի միջոցով: Դնում ենք սառնարան և սպասում մինչև բլանմանժեն սառչի:
Քայլ 4
Սառչելուց հետո, հանելու համար ֆորմաները դրեք տաք ջրի մեջ մի քանի վայրկյանով, (երկար պահելու դեպքում այն կհալվի) և հակառակ դարձրեք այն ափսեի վրա: Կարող եք զարդարել սուրճի հատիկով և մատուցել պաղպաղակի հետ:
Քայլ 5
Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Իսկ 35% սերուցքով չի լինի???