Բանջարեղենով ուտես
Բաղադրությունը
- 1 հատ դդմիկ,
- 2-3 հատ կարտոֆիլ,
- 3 հատ լոլիկ,
- 2 ճգ. ալյուր,
- 2 բաժակ կաթ,
- 2 ճգ. կարագ,
- 1 հատ ձու,
- 100 գր. քերած պանիր,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկը, դդմիկը, կարտոֆիլը կլոր կտրատել և հերթականությամբ շարել տակդիրի մեջ:
Քայլ 2
Սոուսի պատրաստման համար ալյուրը կարագի հետ խառնել, ավելացնել կաթը և եփել մարմանդ կրակի վրա այնքան,, մինչև զանգվածը կխտանա: Երբ սոուսը պատրաստ կլինի, ավելացնել բանջարեղեների վրա, այնուհետև վրան շաղ տալ քերված պանիրը և եփել ջեռոցում 30 րոպե:
Մեկնաբանություններ
Իսկ ձուն ինչ եք անում