Չիլի սոուս
Բաղադրությունը
- 80մլ օղու քացախ
- 20 գ մանանեխի հատիկներ
- 1հատ դափնու տերև
- 100գ սոխ
- 1 պղպեղ չիլի
- 3 ճգ արևածաղկի ձեթ
- 2 լոլիկ
- 2 ճգ աղ
- 100гգ կաթնաշոռ
- 1 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մաքրել սոխը, սխտորը, չիլի պղպեղը , մանր կտրատել: Նույն կերպ կտրատել նաև լոլիկը:
Քայլ 2
Տաքացնել ձեթը և սոխը 5 ր սոխեռած անել: Ավելացնել սխտորն ու չիլին, ևս 3 ր տապակել: Ավելացնել քացախը, շաքար, աղ և դափնու տերև, ծածկել և միջին կրակի վրա թողնել 20 ր, ապա հեռացնել դափնու տերևը, ավելացնել մանանեխի մանրացրած հատիկները, լոլիկի միջուկը, զգույշ խառնել և թողնել սառչի:
Քայլ 3
Կաթնաշոռը առանձին լավ խառնել որ ստացվի համասեռ զանգված, ապա զգուշությամբ ավելացնել սոուսին:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։