Ինչպես խնամել կաշվե իրերը
Բաղադրությունը
- Գերչակի յուղ,
- ձկան յուղ,
- արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաշվե իրերը, ինչպես նաև կաշվե կոշիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք ժամանակին մաքրել կեղտից և փոշուց: Եթե կաշվե իրերը թրջվել են, դրանք պետք է մաքրել չոր շորով, վառարանների մոտ չպետք է չորացնել, դրանից իրերը փչանում են: Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել ճարպային տարբեր նյութեր` գերչակի յուղ, ձկան յուղ: Այդ նյութերը բարակ շերտով քսում են կաշվին այնպես, որ ճարպային բծեր չմնան:
Քայլ 2
Կաշվե կոշիկը պետք է մաքրել հանելուց անմիջապես հետո, մազելուց առաջ պետք է մաքրել կեղտը և փոշին: Կոշիկը պետք է մաքրել շաբաթական 2 անգամից ոչ պակաս: Գունավոր կաշվի համար օգտագործում են անգույն կրեմ:
Քայլ 3
Որպեսզի կոշիկը չճռա, պետք է կոշկատակին հալած յուղ քսել, լավ է քսել վուշի կամ արևածաղկի ձեթ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։