Բացեք հիմա. ԱղցաններՍնկով աղցան
Սնկով աղցան
Աղցաններ

Սնկով աղցան

Նառա 2010-08-25 5523 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 600 գր. թարմ սունկ,
  • 0,5 բաժակ մսի արգանակ,
  • 2 հատ սոխ,
  • 4 ճգ. բուսական յուղ,
  • 3 ճգ. քացախ,
  • 0,5 բաժակ սպիտակ գինի,
  • 1 թգ. սոյայի սոուս,
  • 1 կիտրոն,
  • 0,5 թգ. պղպեղ,
  • 1 թգ. շաքարավազ,
  • 2 պճող սխտոր,
  • 0,5 թգ. աղ,
  • թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սնկերը մաքրել, լվանալ աղաջրով, լցնել քամիչի մեջ, քամել ջուրը: Դրանք մանր կտրատել: Լցնել թիթեղի մեջ, վրան լցնել արգանակը այնպես, որ սնկերը ամբողջությամբ ծածկվեն: Դնել թույլ կրակի վրա, եփել 5 րոպե: Կրակի վրայից վերցնելուց հետո թողնել սառչի և դնել սառնարանը:
Քայլ 2
Սոխը մանր կտրատել և տապակել ձեթով թավայի մեջ: Սոխը կրակի վրայից վերցնել, վրան ավելացնել քացախ, սպիտակ գինի, սոյայի սոուս և կիտրոնի հյութ: Սոխի սոուսի վրա ավելացնել պղպեղը և շաքարավազը:
Քայլ 3
Լվանալ սխտորը, մանր կտրատել, աղով տրորել: Սա լցնել սոխով սոուսի վրա, վրան լցնել սունկը:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 21 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր