Սնկով աղցան
Բաղադրությունը
- 600 գր. թարմ սունկ,
- 0,5 բաժակ մսի արգանակ,
- 2 հատ սոխ,
- 4 ճգ. բուսական յուղ,
- 3 ճգ. քացախ,
- 0,5 բաժակ սպիտակ գինի,
- 1 թգ. սոյայի սոուս,
- 1 կիտրոն,
- 0,5 թգ. պղպեղ,
- 1 թգ. շաքարավազ,
- 2 պճող սխտոր,
- 0,5 թգ. աղ,
- թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սնկերը մաքրել, լվանալ աղաջրով, լցնել քամիչի մեջ, քամել ջուրը: Դրանք մանր կտրատել: Լցնել թիթեղի մեջ, վրան լցնել արգանակը այնպես, որ սնկերը ամբողջությամբ ծածկվեն: Դնել թույլ կրակի վրա, եփել 5 րոպե: Կրակի վրայից վերցնելուց հետո թողնել սառչի և դնել սառնարանը:
Քայլ 2
Սոխը մանր կտրատել և տապակել ձեթով թավայի մեջ: Սոխը կրակի վրայից վերցնել, վրան ավելացնել քացախ, սպիտակ գինի, սոյայի սոուս և կիտրոնի հյութ: Սոխի սոուսի վրա ավելացնել պղպեղը և շաքարավազը:
Քայլ 3
Լվանալ սխտորը, մանր կտրատել, աղով տրորել: Սա լցնել սոխով սոուսի վրա, վրան լցնել սունկը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։