Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան
Բաղադրությունը
- 4 հատ միջին մեծության եփած կարտոֆիլ
- 100 գր հավի կրծքամիս
- 4 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 2 ճաշի գդալ ծովաբողկ(хрен)
- 5 պճեղ սխտոր
- 5 հատ բողկ
- 1 հատ միջին մեծության վարունգ
- 1/2 խնձոր(գոլդեն)
- 3 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ եփած ձու
- 1 ճաշի գդալմանանեխ
- համեմ, աղ, բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բողկը, վարունգն ու խնձորը լվանալ, խնձորի միջուկը մաքրել, բոլորը մանր կտրատել: Կարտոֆիլն ու հավի կրծքամիսը մանր կտրատել, խառնել իրար:
Քայլ 2
Տոմատի մածուկը խառնել ծովաբողկի հետ, լցնել հավի և կարտոֆիլի վրա, ավելացնել ծեծած սխտոր, աղ և բիբար անել, լավ խառնել և լցնել տափակ ափսեի վրա տեղադրված հազարի տերևների վրա:
Քայլ 3
Թթվասերն ու մանանեխը խառնել իրար, լցնել բողկի, վարունգի և խնձորի խառնուրդի վրա, կտրատած համեմ ավելացնել, լավ խառնել և ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Քայլ 4
Ձուն անցկացնել մանր քերիչով և լցնել աղցանի մակերեսին:
Մեկնաբանություններ
Շատ համեղ ուտեստներ կան, ինձ շատ դուր եկավ կայքը.........