Բացեք հիմա. ԱղցաններԿարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան
Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան
Աղցաններ

Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 5410 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ միջին մեծության եփած կարտոֆիլ
  • 100 գր հավի կրծքամիս
  • 4 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 2 ճաշի գդալ ծովաբողկ(хрен)
  • 5 պճեղ սխտոր
  • 5 հատ բողկ
  • 1 հատ միջին մեծության վարունգ
  • 1/2 խնձոր(գոլդեն)
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 1 հատ եփած ձու
  • 1 ճաշի գդալմանանեխ
  • համեմ, աղ, բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բողկը, վարունգն ու խնձորը լվանալ, խնձորի միջուկը մաքրել, բոլորը մանր կտրատել: Կարտոֆիլն ու հավի կրծքամիսը մանր կտրատել, խառնել իրար:
Քայլ 2
Տոմատի մածուկը խառնել ծովաբողկի հետ, լցնել հավի և կարտոֆիլի վրա, ավելացնել ծեծած սխտոր, աղ և բիբար անել, լավ խառնել և լցնել տափակ ափսեի վրա տեղադրված հազարի տերևների վրա:
Քայլ 3
Թթվասերն ու մանանեխը խառնել իրար, լցնել բողկի, վարունգի և խնձորի խառնուրդի վրա, կտրատած համեմ ավելացնել, լավ խառնել և ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Քայլ 4
Ձուն անցկացնել մանր քերիչով և լցնել աղցանի մակերեսին:

Մեկնաբանություններ

Անի 2010-12-29

Շատ համեղ ուտեստներ կան, ինձ շատ դուր եկավ կայքը.........

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 25 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր