Բացեք հիմա. ԱղցաններԿարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք
Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք
Աղցաններ

Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 4573 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 1 հատ եփած խոշոր կարտոֆիլ
  • 2 հատ միջին մեծության թարմ վարունգ
  • 3 հատ խաշած ձու
  • 1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
  • 1/2 սերկևիլ
  • 150 գր եփած բազուկ
  • 50 գր պանիր
  • 4 պճեղ սխտոր
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • աղ, սև բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Եփած բազուկը կտրատել, ավելացնել թթվասերը, պանիրը, ծեծած սխտորը և բլենդերով լավ հարել: Պետք է ստացվի վարդագույն, խիտ զանգված: Ըստ ճաշակի աղ ու բիբար անել:
Քայլ 2
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել տափակ ափսեի մեջ, հարթեցնել, ծածկել բազուկով պատրաստված թանձրուկի շերտով: Վրան լցնել մանր կտրատած վարունգը և կրկին ծածկել թանձրուկի շերտով:
Քայլ 3
Ձվերի դեղնուցներն առանձնացնել, տրորել, խառնել ոլոռի հետ, ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Քայլ 4
Ամբողջ աղցանը բոլոր կողմերից պատել թանձրուկի մնացած մասով, վրան լցնել քերած սերկևիլը և քերած սպիտակուցները:

Մեկնաբանություններ

անանուն 2012-04-15

Սերկեվիլը ի՞նչ մեղքս էր:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 19 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր