Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք
Բաղադրությունը
- 1 հատ եփած խոշոր կարտոֆիլ
- 2 հատ միջին մեծության թարմ վարունգ
- 3 հատ խաշած ձու
- 1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
- 1/2 սերկևիլ
- 150 գր եփած բազուկ
- 50 գր պանիր
- 4 պճեղ սխտոր
- 2 ճաշի գդալ թթվասեր
- աղ, սև բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Եփած բազուկը կտրատել, ավելացնել թթվասերը, պանիրը, ծեծած սխտորը և բլենդերով լավ հարել: Պետք է ստացվի վարդագույն, խիտ զանգված: Ըստ ճաշակի աղ ու բիբար անել:
Քայլ 2
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել տափակ ափսեի մեջ, հարթեցնել, ծածկել բազուկով պատրաստված թանձրուկի շերտով: Վրան լցնել մանր կտրատած վարունգը և կրկին ծածկել թանձրուկի շերտով:
Քայլ 3
Ձվերի դեղնուցներն առանձնացնել, տրորել, խառնել ոլոռի հետ, ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Քայլ 4
Ամբողջ աղցանը բոլոր կողմերից պատել թանձրուկի մնացած մասով, վրան լցնել քերած սերկևիլը և քերած սպիտակուցները:
Մեկնաբանություններ
Սերկեվիլը ի՞նչ մեղքս էր: