Կանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան
Բաղադրությունը
- 250 գր ծաղկակաղամբ
- 250 գր կանաչ լոբի
- 2 լոլիկ
- 2 պճեղ սխտոր
- 50 գր պանիր
- կանաչի
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 1 թեյի գդալ կարրի
- աղ, սև բիբար
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծաղկակաղամբն ու լոբին 5 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում, ապա տեղափոխել բուսական յուղով տաք թավայի մեջ, ավելացնել աղ, բիբար, կարրի ու անընդհատ խառնելով տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
Քայլ 2
Տապակած բանջարեղենը լցնել համապատասխան ափսեի մեջ, վրան ցանցաձև մայոնեզ լցնել, շարել մեծ կտորներով կտրատած լոլիկը, վրան ցանել շատ մանր կտրատած սխտորը, ապա` քերած պանիրը:
Քայլ 3
Աղցանը մի քանի րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի պանիրը փոքր-ինչ հալվի, ապա վրան կանաչի կտրատել ու մատուցել տաք վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։