Բացեք հիմա. ԱղցաններԿանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան
Կանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան
Աղցաններ

Կանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 1864 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 250 գր ծաղկակաղամբ
  • 250 գր կանաչ լոբի
  • 2 լոլիկ
  • 2 պճեղ սխտոր
  • 50 գր պանիր
  • կանաչի
  • 2 ճաշի գդալ մայոնեզ
  • 1 թեյի գդալ կարրի
  • աղ, սև բիբար
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ծաղկակաղամբն ու լոբին 5 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում, ապա տեղափոխել բուսական յուղով տաք թավայի մեջ, ավելացնել աղ, բիբար, կարրի ու անընդհատ խառնելով տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
Քայլ 2
Տապակած բանջարեղենը լցնել համապատասխան ափսեի մեջ, վրան ցանցաձև մայոնեզ լցնել, շարել մեծ կտորներով կտրատած լոլիկը, վրան ցանել շատ մանր կտրատած սխտորը, ապա` քերած պանիրը:
Քայլ 3
Աղցանը մի քանի րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի պանիրը փոքր-ինչ հալվի, ապա վրան կանաչի կտրատել ու մատուցել տաք վիճակում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 13 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր