Ավելուկով Աղցան
Բաղադրությունը
- 250 գր հորթի փափկամիս
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 150 գր սոխ
- 200 գր թարմ ավելուկ
- 150 գր բողկ
- 2 հատ թարմ վարունգ
- 1 պճեղ սխտոր
- 100 գր մայոնեզ
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- աղ, սև բիբար` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հորթի փափկամիսը լվանալ, չորացնել, ծղոտանման կտրատել, աղ անել: Բուսական յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, ավելացնել կտրատած միսը,անընդհատ խառնելով 7 րոպե տապակել, ապա կրակը թուլացնել, թավայի կափարիչը ծածկել և թողնել ևս 5 րոպե:
Քայլ 2
Սոխը և բողկը մաքրել, լվանալ, օղակաձև կտրատել: Ավելուկը և վարունգները նույնպես լվանալ, չորացնել և խոշոր-խոշոր կտրատել: Սոխը, բողկը, ավելուկն ու վարունգը զգուշորեն խառնել, լցնել ափսեի վրա, մեջտեղում լցնել տապակած միսը:
Քայլ 3
Մայոնեզի մեջ ավելացնել ծեծած սխտորը, կիտրոնի հյութը, աղ ու սև բիբար անել: Ստացված թանձրուկը լցնել աղցանի վրա և մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։