Բացեք հիմա. ԱղցաններԱվելուկով Աղցան
Ավելուկով Աղցան
Աղցաններ

Ավելուկով Աղցան

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 3352 դիտում 2.9 / 10

Բաղադրությունը

  • 250 գր հորթի փափկամիս
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 150 գր սոխ
  • 200 գր թարմ ավելուկ
  • 150 գր բողկ
  • 2 հատ թարմ վարունգ
  • 1 պճեղ սխտոր
  • 100 գր մայոնեզ
  • 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • աղ, սև բիբար` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հորթի փափկամիսը լվանալ, չորացնել, ծղոտանման կտրատել, աղ անել: Բուսական յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, ավելացնել կտրատած միսը,անընդհատ խառնելով 7 րոպե տապակել, ապա կրակը թուլացնել, թավայի կափարիչը ծածկել և թողնել ևս 5 րոպե:
Քայլ 2
Սոխը և բողկը մաքրել, լվանալ, օղակաձև կտրատել: Ավելուկը և վարունգները նույնպես լվանալ, չորացնել և խոշոր-խոշոր կտրատել: Սոխը, բողկը, ավելուկն ու վարունգը զգուշորեն խառնել, լցնել ափսեի վրա, մեջտեղում լցնել տապակած միսը:
Քայլ 3
Մայոնեզի մեջ ավելացնել ծեծած սխտորը, կիտրոնի հյութը, աղ ու սև բիբար անել: Ստացված թանձրուկը լցնել աղցանի վրա և մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.4 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր