Աղցան Ուռա
Բաղադրությունը
- Տավարի միս
- բուսական յուղ
- գազար
- պանիր
- պահածոյացված եգիպտացորեն
- փափուկ հաց
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը խորանարդաձև մանր կտրատել, աղ ու բիբար անել, լցնել թավայի մեջ և բուսական յուղով տապակել մինչև պատրաստ լինելը:
Քայլ 2
Հացը խորանարդաձև կտրատել ու չորացնել ջեռոցում: Գազարն ու պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Քայլ 3
Նախապատրաստված բոլոր բաղադրիչները խառնել, համեմել մայոնեզով և մատուցել:
Քայլ 4
Ի դեպ, եթե աղցանը մատուցվելու է պատրաստ լինելուց որոշ ժամանակ անց, ապա ավելի լավ է բաղադրիչները պահել առանձին և խառնել անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի չորահացերը չփափկեն. այդպես աղցանն ավելի համեղ է ստացվում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։