Բացեք հիմա. ԿարկանդակներԵրևանյան գաթա
Երևանյան գաթա
Կարկանդակներ

Երևանյան գաթա

Լիաննա 2010-04-27 7434 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 1200 գր. ալյուր,
  • 200 գր. հալած յուղ,
  • 15 գր. խմորիչ,
  • 5 գ. աղ,
  • 400 գր. ջուր:,
  • Միջուկի համար`
  • 800 գր. ալյուր,
  • 400 գր. շաքարի փոշի,
  • 400 գր. հալած յուղ,
  • Շերտերի համար`
  • 200 գ. հալած յուղ,
  • Վրան քսելու համար`
  • 4 ձվի դաղնուց:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստել խմոր (առանց խմորիչի), ծածկել սրբիչով և 30-35 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստել ինչպես տրված է ՙՎանաձորի գաթա՚-ում: Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ.), գնդի ձև տալ, յուրաքանչյուր մաս առանձին գրտնակել 1.5-2 մմ հաստությամբ, վրան յուղ քսել, հետո շերտը դնել ջրի մեջ և նորից գրտնակել, վրան յուղ քսել: Այս գործողությունը կրկնել 4-5 անգամ: Շերտավոր խմորիչով պատրաստված խմորը փաթաթել ռուլետի նման և կտրել 200 գ. կտորներով: Խմորի կտորները կլոր գրտնակել: Կենտրոնում դնել միջուկը (170 գ.), եզրերը միացնել և կլոր ձև տալ: Հաստությունը պետք է լինի 1.5-2 մմ: Գաթան, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի կամ ժարովնու մեջ, վրան ձվի դեղնուց քսել և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացված ջեռոցի մեջ` 30-35 րոպե:

Մեկնաբանություններ

Աննա 2011-07-14

Նենց կուտեիիիի, շատ եմ սիրում գաթա:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 40 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր