Բացեք հիմա. ԱղցաններՀավով և ավոկադոյով աղցան
Հավով և ավոկադոյով աղցան
Աղցաններ

Հավով և ավոկադոյով աղցան

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 1498 դիտում 2.4 / 10

Բաղադրությունը

  • 500գ եփած հավի ֆիլե
  • 2 ավոկադո
  • 2 մանդարին
  • 200գ սև խաղող
  • հազար, կիտրոն, ընկույզ
  • 100գ մայոնեզ
  • 100գ սերուցք

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի ֆիլեն շերտերով կտրատել: Մանդարինը մասերի բաժանել, կաշին հանել: Խաղողի հատիկները մեջտեղից կիսել, կորիզը հեռացնել: Ավոկադոն շերտերով կտրատել, կորիզը հեռացնել, կեղևազրկել: Այնուհետև ավոկադոն պատել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա:
Քայլ 2
Մանդարինը դնել հազարի տերևների վրա, այնուհետ հավի ֆիլեն, ավոկադոն և խաղողը: Վերևից մայոնեզի և սերուցքի հարած խառնուրդը լցնել և ընկույզ շաղ տալ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.2 / 5 7 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր