Հավով և ավոկադոյով աղցան
Բաղադրությունը
- 500գ եփած հավի ֆիլե
- 2 ավոկադո
- 2 մանդարին
- 200գ սև խաղող
- հազար, կիտրոն, ընկույզ
- 100գ մայոնեզ
- 100գ սերուցք
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի ֆիլեն շերտերով կտրատել: Մանդարինը մասերի բաժանել, կաշին հանել: Խաղողի հատիկները մեջտեղից կիսել, կորիզը հեռացնել: Ավոկադոն շերտերով կտրատել, կորիզը հեռացնել, կեղևազրկել: Այնուհետև ավոկադոն պատել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա:
Քայլ 2
Մանդարինը դնել հազարի տերևների վրա, այնուհետ հավի ֆիլեն, ավոկադոն և խաղողը: Վերևից մայոնեզի և սերուցքի հարած խառնուրդը լցնել և ընկույզ շաղ տալ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։