Սոուս Բեշամել /ֆրանսիական/
Բաղադրությունը
- 100 գ կարագ
- 500 մլ կաթ
- 1 ճգ ալյուր
- աղ սպիտակ պղպեղ ըստ ճաշակի
- մուսկատ ընկույզ / մշկընկույզ/ ըստ ճաշակի
- 100 մլ բուլյոն
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Թավայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը, թիակով արագ խառնել մինչև ստացվի միատարր մասսա, սակայն չպետք է թողնել որ ալյուրը գույնը փոխի:
Քայլ 2
Ավելացնել բուլյոնը, խառնել:
Քայլ 3
Բարակ շիթով ավելացնել կաթը, խառնել, եփել մինչև պնդանա:
Քայլ 4
Համեմել աղով, պղպեղով, մշկընկույզով:
Մեկնաբանություններ
Նշված չէ, թե ինչ բուլիոն, և թե սոուսը ինչի հետ պետք է մատուցել։
Շնորհակալություն ռեցեպտի համար, սակայն նշված չէ ինչ բուլյոն պետք է լցնել?