Կլուբոչկաներ /եվրոպական խոհանոց/
Բաղադրությունը
- շերտավոր խմոր առանց խմորիչի - 400 գ
- հավի ֆիլե - 1 հատ
- 1 ձու
- 1 գլուխ սոխ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրտել խոհանոցային կոմբայնում, ավելացնել հավի ֆիլեն և նորից մանրացնել: Ստացված ֆարշը աղով ու պղպեղով համեմել, դրանից պատրաստել փոքրիկ գնդիկներ:
Քայլ 2
Խմորը գրտնակով բացել, կտրտել բարակ շերտերով:
Քայլ 3
Ամեն մսագնդիկ փաթաթել խմորի շերտերով ինչպես կծիկ:
Քայլ 4
Տեղավորել թավայի մեջ, քսել ձվի դեղնուց և թխել:
Քայլ 5
Մատուցել բանջարեղենների հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։