Ծիրանի թխուկ
Բաղադրությունը
- 4բաժնի համար
- 130գ երկար բրինձ,
- 1կիտրոնի քերած կեղև,
- 50գ շաքարավազ,
- 500մլ կաթ,
- 2ձու,
- 4ճաշի գդալ շաքարի օշարակ,
- 400գ պահածոյացված ծիրան,
- Յուղ թավայի համար,
- 1թեյի գդալ դարչին,
- 2թեյի գդալ շաքարավազ,
- 1թեյի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1.Բրինձը կաթով եփել,ցանել 50գ շաքարավազն ու կիտրոնի քերած կեղեվը:
Քայլ 2
2.Ձվի դեղնուցները հարել և խառնել 2-3ճաշի գդալ տաք բրնձին:Ավելացնել օշարակը:Լցնել կաթսայի մնացած բրնձի վրա,խառնել և վերցնել կրակից:Հարել սպիտակուցները և զգույշ խառնել կաթսայի պարունակությանը:
Քայլ 3
3.Լցնել ծիրանները քամիչի մեջ,որ հյութը քամվի:Ծիրանները խառնել բրնձին,լցնել յուղ քսած թավայի մեջ,ցանել դարչին և շաքարավազ:Թխել40րոպե 175աստ.Հանել,ցանել շաքարի փոշի և թխուկը տաք վիճակում մատուցել:
Քայլ 4
Պատրաստման ժամկետը 20րոպե,թխելը 40րոպե,մեկ բաժնում 410կկալ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։