Բացեք հիմա. ԿարկանդակներԱրցախի գաթա
Արցախի գաթա
Կարկանդակներ

Արցախի գաթա

Լիաննա 2010-04-26 6419 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • Թթխմորի համար վերցնել
  • 250 գր. ալյուր,
  • 5 գր. խմորիչ,
  • 200 գր. ջուր,
  • Խմորի համար վերցնել
  • 750 գր. ալյուր,
  • 200 գր. հալեցրած կարագ,
  • 5 ձու,
  • 200 գր. շաքար,
  • 7 գր. աղ,
  • 1 տուփ վանիլ,
  • Միջուկի համար վերցնել
  • 800 գր. ալյուր,
  • 350 գր. յուղ,
  • 300 գր. շաքարի փոշի,
  • Վրան քսելու համար
  • 1 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստել թթխմոր: Առանձին ամանի մեջ դնել փափկեցրած կարագ և 5-7 րոպե տրորել, այնուհետև ավելացնել շաքար, ձու, վանիլ, աղ և շարունակել տրորել մինչև միատարր զանգված դառնա: Այս զանգվածը լցնել խմորի մեջ և 3-4 րոպե խառնել: Դրանից հետո, անընդհատ խառնելով, հավասար բաժիններով լցնել ալյուրը, խմոր հունցել և 35-40 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստելու համար կարագը տրորել, ավելացնել ալյուր, լավ խառնել, լցնել շաքարի փոշի և լավ տրորել մինչև միատարր, փխրուն զանգված դառնա: Խմորը դնել ալյուր ցանած սեղանին, թեթևակի հունցել և բաժանել մասերի` 250 գ.: Խմորի բաժինները գրտնակով կլոր բացել` 5-6 սմ: Բացված խմորի վրա կարագ քսել և միջուկը դնել (200 գ.): Խմորի եզրերը միացնել իրար և կլոր ձև տալ, այնուհետև շուռ տալ մյուս կողմի վրա, մի քիչ տափակեցնել` 1.5-2 մմ-ով: Պատրաստի շերտերը դնել (միացրած կողմը դեպի ներքև) յուղ քսած տապակի վրա: Նախքան թխելը գաթաների երեսին ձվի ձեղնուց քսել, տարբեր նախշեր անել վրան և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացրած ջեռոցում` 30-35 րոպե:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր