Լցոնած Վարունգ
Բաղադրությունը
- 5-6 հատ թարմ վարունգ,
- 200 գր. հավի խաշած միս,
- 1 հատ կանաչ պղպեղ,
- 2 հատ խաշած ձու,
- սամիթ, մաղադանոս,
- մայոնեզ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վարունգները լվանալը, գլխամասերը հեռացնել և բաժանել երկու մասի: Վարունգների միջուկը դուրս հանել դանակի և գդալի օգնությամբ, թողնելով տակը բարակ շերտ:
Քայլ 2
Միջուկի համար վարունգների մնացորդները մանրացնել, ավելացնել մանրացված ձուն, հավի միսը, պղպեղը, կանաչեղենը: Այս ամենը համել աղով, մայոնեզ անել և լավ խառնել:
Քայլ 3
Այս խառնուրդը լցնել վարունգների մեջ և զարդարել մայոնեզով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։