Սուֆլե խնձորից
Բաղադրությունը
- 4-5 խնձոր,
- 8 ձու,
- շաքարավազ,
- վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
4-5 խոշոր խնձորը կճպել, կորիզները հանել և քերիչով անցկացնել: 8 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև պնդանալը և ավելացնել խնձորին: Տապականու վրա յուղ քսել և լցնել մեջը: Թխել տաք ջեռոցում մինչև մի թեթև կարմրելը, ցանկության դեպքում վրան շաքարավազ և վանիլին ցանել:
Քայլ 2
Մատուցել տաք վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։