Ծովախեցգետին և կարմիր խավիար
Բաղադրությունը
- մանր ծովախեցգետիններ- 500գր
- անանաս պահածոյացված- 3 - 4ճաշի գդալ
- բուլղարական պղպեղ- 1հատ
- կարմիր ձկան խավիար /икра/- 50գր
- սալաթի տերևներ- 8հատ
- մայոնեզ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Բուլղարական պղպեղը մաքրել, լվանալ, խորանարդիկներով կտրտել
Քայլ 2
2. Ավելացնել անանասը, մաքրած ծովախեցգետինները, պղպեղը, համեմել ըստ ճաշակի մայոնեզով և խառնել
Քայլ 3
3. Ափսեներին դնել սալաթի թերթերը, ապա պատրաստի աղցանը: Ամեն բաժնի համար աղցանի վրա լցնել մի թգ կարմիր խավիար:
Քայլ 4
Զարդարել ծովախեցգետիններով
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։