Լցոնած խնձոր
Բաղադրությունը
- 4 հատ խնձոր,
- 1 հատ ձվի դեղնուց,
- կես տուփ կաթնաշոռ,
- չամիչ,
- չարազ ցանկացած տեսակի,
- մի քիչ վանիլի փոշի,
- շաքարավազ ըստ ճաշակի,
- շաքարի փոշի զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խնձորները լվանալ, գլխամասից մեկ սմ. հեռավորությամբ կտրել, իսկ միջուկի մասը սուր դանակի օգնությամբ հեռացնել: Այդ միջուկը մանրացնել, վրան ավելացնել ձվի դեղնուցը, կաթնաշոռը, չամիչը, չարազը, վանիլի փոշին և շաքարավազը: Խառնուդրդը լավ խառնել և լցոնել խնձորի մեջ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, ինչքան կցանկանաք: Մատուցելի վրան շաքար փոշի շաղ տալ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։