Միլանական Աղցան
Բաղադրությունը
- 3 հատ լոլիկ,
- 2 հատ բիբար` կարմիր, կանաչ,
- կես կապ հազարաթերթիկ,
- կես տուփ անկորիզ զեյթուն,
- հավի կրծքամիս,
- 1-2 կտոր սպիտակ հաց,
- 1-2 պճեղ սխտոր,
- 50 գր. քերած պանիր,
- 1-2 ճգ. ձեթ,
- աղ, սև պղպեղ,սամիթ մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հացը կտրատել քառակուսիների տեսքով և տապակել ձեթի մեջ: Կրակից վեռրցնելուց հետո ավելացնել մանրացված սխտորը և թողնել, որ սառչի: Հավի միսը, բիբարները, հազարաթերթիկը, լոլիկը, զեյթունը նույնպես քառակուսիներով կտրատել: Այս ամենը խառնել իրար, ավելացնել հացը, մանրացված սամիթը, մայոնեզը և համեմել աղով, սև պղպեղով: Վրան ավելացնել քերիչով անցկացված պանիրը: Պատրաստ է, բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ լավն էր Լիանա ջան, ես հիացած եմ։
Շնորհակալություն բաղադրատոմսի համար։ Աղցանն իրոք շատ համեղ է և յուրահատուկ։
Շատ լավ:
Պատրաստեցի այս աղցանը, շատ համեղ է և յուրահատուկ համ ունի:
Շնորհակալություն