Կաթնաշոռով և ծիրանով կարկանդակ
Բաղադրությունը
- 200 գր. կարագ,
- 2 բաժակ շաքարավազ,
- 2 բանկա թթվասեր,
- 2 թգ. սոդա,
- ալյուր,
- 2 տուփ կաթնաշոռ,
- վանիլ կամ դարչին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
200 գր. կարագը, 1 բաժակ շաքարավազը հարել, ավելացնել 2 բանկա թթվասեր, 2 թգ. սոդա և այնքան ալյուր, որ խմորը ձեռքերին չկպչի: Խմորը բաժանել 2 գնդի` մեծ ու փոքր:
Քայլ 2
Տապակիչի մեջ դնել մեծ գունդը, ձեռքերով բացել, դնել միջուկը, ապա վրան դնել բացած փոքր գունդը և թխել:
Քայլ 3
ՄԻՋՈւԿ. - 2 տուփ կաթնաշոռ, 1 բաժակ շաքարավազ, թարմ կամ պահածոյացված ծիրանի հատիկներ, վանիլ կամ դարչին:
Մեկնաբանություններ
Ճիշտն ասած 2 բանկա թթվասերը չհասկացա, մեծ թե փոքր ? :)