Կարմիր Լոբով Աղցան
Բաղադրությունը
- 200-300 գր. կարմիր լոբի,
- 200 գր. վիտչինա,
- 4 հատ մարինացված վարունգ,
- 2 հատ խաշած ձու,
- սխտոր, մայոնեզ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վիտչինան, խաշած ձուն, մարինացված վարունգը մանրացնել և ավելացնել լոբու վրա: Զանվածին ավելացնել կտրատված սխտորը` ըստ ճաշակի, աղն ու մայոնեզը և խառնել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։