Սխտորով թթու
Բաղադրությունը
- Գլուխ սխտոր,
- աղաջուր,
- սև հատիկավոր պղպեղ,
- դափնի տերև,
- գինու քացախ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նոր, հասած գլուխ սխտորը մաքրել, կտրել արմատները, սառը ջրով լվանալ: Այնուհետև լցնել 3 լ.-ոց ապակե բանկայի մեջ, վրան աղաջուր ավելացնել, ցանկության դեպքում ավելացնել նաև սև հատիկավոր պղպեղ և դափնի տերև և դնել արևի տակ: 2 օրը մեկ ջուրը փոխել: 40 օրից ջուրը թափել և վրան գինու քացախ լցնել: Բանկան կափարիչով պինդ փակել և դնել հով տեղ: Կարելի է պահել 2 տարի:
Քայլ 2
Եթե սխտորը շատ է չորացել, պետք է 2-3 ժամ պահել սառը ջրի տակ և նոր միայն մաքրել: Պատրաստելու ժամկետը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջն է:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։