Բացեք հիմա. ՊահածոներՎարունգի թթու
Վարունգի թթու
Պահածոներ

Վարունգի թթու

Նառա 2010-08-19 6904 դիտում 3.2 / 10

Բաղադրությունը

  • Վարունգ,
  • կանաչ լոլիկ,
  • պղպեղ,
  • լոբի,
  • սխտոր,
  • քացախ,
  • քարաղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վարունգը լավ լվանալ, հետո 5-6 ժամ դնել բավական ուժեղ աղաջրի մեջ: Աղաջրի հետ միասին պետք է խառնել նաև քացախ, բայց ոչ շատ, և ծեծած սխտոր: Ջուրը լցնելուց հետո թթվի զանգվածը սեղմել, որպեսզի ջուրը բարձրանա երես: Վրան քար դնել Մինչև վարունգի թթվելը ամանը կափարիչով պետք է փակել, իսկ հետո կափարիչը վերցնել և ծածկել երկտակ մառլյայով: Թթվի երեսին առաջացող սպիտակ փառը պետք է պարբերաբար մաքրել: Այս թթվի համար պետք է օգտագործել քարաղ: Սովորական կերակրի աղից թթուն փափկում է:

Մեկնաբանություններ

Անաիդա 2012-03-24

Շատ լավ թթու է:

Լիլիթ 2011-09-03

Ինչի լոլիկ ու լոբի չեն դնում? Լավ ել դնում են, իմ մամաս լոլիկով է անում, ու շատ համով է ստացվում:

Վալենտինա 2011-04-09

Միթե սա բաղադրատոմս է, ոչ մի չափ գրված չէ, եթե լիարժեք չգիտեք, ավելի լավ է մի գրեք:

jaksl 2010-12-14

Շատ լավ:

մամա 2010-12-06

վարունգի պահածոի մեջ լոլիկ և լոբի չեն դնում.ես կավելացնեի շաքարավազ!!!!!!!

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 45 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր