Վարունգի թթու
Բաղադրությունը
- Վարունգ,
- կանաչ լոլիկ,
- պղպեղ,
- լոբի,
- սխտոր,
- քացախ,
- քարաղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վարունգը լավ լվանալ, հետո 5-6 ժամ դնել բավական ուժեղ աղաջրի մեջ: Աղաջրի հետ միասին պետք է խառնել նաև քացախ, բայց ոչ շատ, և ծեծած սխտոր: Ջուրը լցնելուց հետո թթվի զանգվածը սեղմել, որպեսզի ջուրը բարձրանա երես: Վրան քար դնել Մինչև վարունգի թթվելը ամանը կափարիչով պետք է փակել, իսկ հետո կափարիչը վերցնել և ծածկել երկտակ մառլյայով: Թթվի երեսին առաջացող սպիտակ փառը պետք է պարբերաբար մաքրել: Այս թթվի համար պետք է օգտագործել քարաղ: Սովորական կերակրի աղից թթուն փափկում է:
Մեկնաբանություններ
Շատ լավ թթու է:
Ինչի լոլիկ ու լոբի չեն դնում? Լավ ել դնում են, իմ մամաս լոլիկով է անում, ու շատ համով է ստացվում:
Միթե սա բաղադրատոմս է, ոչ մի չափ գրված չէ, եթե լիարժեք չգիտեք, ավելի լավ է մի գրեք:
Շատ լավ:
վարունգի պահածոի մեջ լոլիկ և լոբի չեն դնում.ես կավելացնեի շաքարավազ!!!!!!!