Տրյուֆել
Բաղադրությունը
- 250 գր. կարագ,
- 1 թգ. եռացրած ջուր,
- 1 ձու,
- 2,5 բաժակ ալյուր,
- 0,5 թգ. սոդա,
- 1 բաժակ շաքարի փոշի,
- 0,5 տուփ կակաո,
- վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
250 գր. կարագը փափկեցնել, ավելացնել 1 թգ. եռացրած ջուր, 1 ձու, 2,5 բաժակ ալյուր, 0,5 թգ. սոդա: Խմորը պետք է լինի շատ փափուկ: Պատրաստել ընկույզից մի քիչ մեծ չափսի գնդիկներ, տրյուֆելի ձև տալ և թխել գազօջախում: Այնուհետև վերցնել 1 բաժակ շաքարի փոշի, 0,5 տուփ կակաո, մի քիչ վանիլին, խառնել իրար, տրյուֆելները գազօջախից հանել և շարել մատուցարանում:
Մեկնաբանություններ
Իմ կարծիքով շահ համեղ կստացվի