Ավոկադոն ծիրանի սոուսով
Բաղադրությունը
- Կալորիականությունը` 1բաժնում 430 կկալ
- 4 բաժնի համար
- 75 գր ծիրան
- 125 մլ թարմ քամած նարնջի հյութ
- 3 ճգ ընկույզի յուղ
- 2 ավոկադո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծիրանը վերածել պյուրեի խոհանոցային կոմբայնի մեջ, ավելացնել նարնջի հյութը, ընկույզի յուղը և 2 ճգ խնձորի քացախ:
Քայլ 2
Ավոկադոները կեղևից մաքրել, կորիզը հանել, բարակ շերտերով կտրատել, դասավորել ափսեի մեջ: Վրան լցնել պատրաստած սոուսը:
Քայլ 3
Մատուցել սալաթի տերևներով զարդարված, սպիտակ գինու հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։