Շոկոլադով կամ կակաոյով պաղպաղակ
Բաղադրությունը
- 6 ձու,
- 250 գր. շաքարավազ,
- 1 լ. կաթ,
- վանիլին,
- 125 գր. կտրատած շոկոլադ կամ 50 գր կակաո,
Պատրաստման եղանակը
Քայլ 1
6 ձուն հարել 250 գր. շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլինին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: Հետո ամբողջ զանգվածը լցնել հարած ձվի վրա և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, խառնելով սառեցնել, լցնել պաղպաղակի ամանների մեջ և դնել սառնախցիկ:
Քայլ 2
Ցանկության դեպքում մատուցելիս պաղպաղակը կարելի է զարդարել շոկոլադե քերուկով:
Մեկնաբանություններ
իմ կարծիքով լավը կլինի